Նյուքասլ – ափոն- Թայնում մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճման հետեւանքով հինգ մարդ է տուժել, հայտնում է ոստիկանության կայքը։ Դեպքը տեղի է ունեցել Westgate մարզահամալիրի մոտ, որտեղ տոնում էին Ուրազ- բայրամը։ 

«Ոստիկանական հետաքննությունը շարունակվում է, բայց տեղի ունեցածն այս պահին չի համարվում ահաբեկչական միջադեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնում են, որ միջադեպի վայրում են գտնվում շտապ օգնության մեքենաներ։ Ոստիկանությունը ձերբակալել է մի 42-ամյա կնոջ, հայտնում է Gazeta-ն։