Գոխրանում՝ Ռուսաստանում պահվող ալմաստները յուրօրինակ են իրենց բնական հատկություններով։ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, որի վերահսկողության ներքո է գտնվում Գոխրանը, С վարչության հոբելյանական օրվա կապակցությամբ այդ երեք թանկարժեք քարերն անվանակոչվել են հայազգի լեգենդար ծպտյալ հետախույզների պատվին, հաղորդում է «Վեստի»-ն։

Երկու սերտաճած ալմաստից բաղկացած ալմաստը, ինչը բնության մեջ հազվադեպ երեւույթ է, անվանակոչվել է ի պատիվ ծպտյալ հետախույզների ամուսնական զույգի՝ Խորհրդային միության հերոս հանգուցյալ Գեւորգ Վարդանյանի եւ նրա կնոջ՝ Գոհարի։ Նրանք են «Թեհրան-43»-ի իրական հերոսները։

Ալեքսեյ Միխայլովիչ Կոզլովի պատվին անվանակոչված ալմաստը կշռում է 57 կառատ։ Կտտանքներից հետո 57 կգ քաշ ուներ նաեւ ծպտյալ հետախույզը, որը բացահայտել է ռասիսիտական ՀԱՀ-ի ռազմական միջուկային ծրագիրը։ Սակայն նա այդպես էլ ոչինչ չի ասել իրեն կտտանքների ենթարկողներին։ Նրան փոխանակել են։ Այժմ Ռուսաստանի հերոսի պատվին ալմաստ է անվանակոչվել։

Եւս մեկ ալմաստ անվանակոչվել է մինչ օրս կենդանի Ալեքսեյ Նիկոլաեւիչ Բոթյանի պատվին: Նա այն նույն «մայոր Փոթորիկն է», որին փրկել է Կրակովը։ Այսօր նա արդեն 100 տարեկանն անց է։ Նրան մաղթում ենք քաջ առողջություն եւ անվանական ալմաստ Գոխրանում։

Բայց իհարկե կան անուններ, որոց պատվին բացահայտ ոչ մի ալմսատ չի անվանակոչվի. նրանք դեռ ծպտյալ հանձանարարություններ են կատարում։

Հունիսի 28-ին ծպտյալ հետախույզներին պետական պարգեւներ կշնորհվեն, ներառյալ՝ Հերոսի Աստղ։