ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ԱՄԷ-ի Շարջա քաղաքը հայտարարել է 2019-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։
Ընտրական հանձնաժողովը, որը կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցացիայի, Գրադարանային ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից, ընտրել է Շարջան՝ այդ քաղաքի նորարարական ու ներառական բնույթի, հասարակությանը միտված միջոցառումների ծրագրի ու միգրանտների առավելագույն քանակություն ներգրավելու ստեղծագործական առաջարկների կապակցությամբ։
«Ընթերցեք Շարջայում» կարգախոսով առաջարկվող ծրագիրը բաժանվել է 7 հիմնական թեմաների՝ համերաշխություն, ընթերցանություն, ժառանգություն, գրքերի ու հրատարակչության հանդեպ հետաքրքրություն ու երիտասարդություն։Ծրագիրը նախատեսում է մասնավորապես տեսակետների արտահայտման ազատության հարցերի մասին սիմպոզիում, երիտասարդ պոետների մրցույթ, դասընթացներ՝ Բրայլի համակարգով տակտիլ գրքերի ստեղծման մասին, նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են բազմազգ բնակչությանը։
Քաղաքի առաքելությունն է լինելու տարածել ընթերցանությունը ԱՄԷ-ում, նաեւ խրախուսել նոր նախաձեռնություններ՝ թե տարածաշրջանում, թե արաբական աշխարհի մնացած մասում գրական ստեղծագործության խնդիրների լուծման համար։





























