Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 9-ին, փոխանցում է Reuters-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունից Խալթմաագին Բաթուլան հավաքել է ձայների 38 տոկոսը։ Երկրորդ փուլում նա կպայքարի Միեէգոմբին Էնհբոլդի դեմ, որի օգտին քվեարկել է ընտրողների 30 տոկոսը։