Դուբայի դատարանը բրիտանացուն ցմահ ազատազրկման է դատապարտել՝ կոկային եւ էքստազի վաճառելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The National պարբերականը։
22-ամյա զբոսաշրջիկը մեղավոր է ճանաչվել թմրանյութեր ընդունելու եւ թմրավաճառությամբ զբաղվելու մեջ։
Տղամարդը ձերբակալվել է Դուբայում՝ իր բնակարանի մերձակայքում, որտեղ էլ հայտնաբերվել են թմրանյութերը։
Դատավճիռը կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում։





























