ԱՄՆ-ում 2 տարեկան աղջկա մարդասպանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ CNN-ի փոխանցմամբ, Մայքլ Մակկարթնին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 20 տարի հետո պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքով։ Նա մեղավոր է ճանաչվել 2 տարեկան Բելա Բոնդի, իր ընկերուհու դստեր սպանության մեջ, որի մարմինը  2 տարի առաջ հայտնաբերել էին աղբամանում։

Մայքլը սպանել էր Բելային, հայտնելով, որ նա «չար ոգի է», որից հետո երեխայի մոր՝ Ռեյչելի հետ օրեր շարունակ հերոինային խրախճանքի էր տրվել։  Մայքլի դեմ ցուցմունքների դիմաց աղջկա մայրը դատախազի հետ գործարք է կնքել։ Ակնկալվում է, որ մայրը ազատ կարձակվի պայմանական ժամկետով։