ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանին:

Սփյուռքի նախարարությունից NEWS.a,-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի բազմաբնույթ գործունեությունը, հայապահպանությանն ուղղված ջանքերը եւ իր գոհունակությունն արտահայեց այն փոփոխությունների ու նորամուծությունների համար, որ Քուվեյթի ազգային վարժարանում ներդրել է Ներսես Սարգսյանը: Սփյուռքի նախարարը առանձնակի կարեւորեց դպրոցի տնօրենի կողմից «Հայ դատ» առարկայի դասավանդումը կրթօջախում:

Ներսես Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը եւ, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին այն հետեւողական աջակցության համար, որ ցուցաբերում են Քուվեյթի ազգային վարժարանին: Նա կարեւորեց հատկապես դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումը դպրոցին, սաների մասնակցությունը «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին եւ նշեց, որ Սփյուռքում կրթական կյանքը ինքնանպատակ կդառնա, եթե չառնչվի Հայրենիքին: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է հայկական եկեղեցու կառուցումը, եւ համայնքի ողջ ուշադրությունը սեւեռվել է վարժարանի վրա: Կրթօջախի տնօրինությունը համախմբել է համայնքում գործող բարձրակարգ մասնագետներին եւ փորձում է հիմնավոր բարեփոխումներ իրականացնել՝ առավել գրավիչ, հաճելի ու ինտերակտիվ դարձնելով կրթական գործընթացը:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը վերաբերող հարցեր: