С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի հետ պայմանագիրը համաձայնեցված է, սակայն վարկի հարցը դեռ չի լուծվել։ Համապատասխան հայտարարությամբ հունիսի 29-ին հանդես է եկել ռազմա-տեխնիկական հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադմիրի Կոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ «Ռոստեխ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության եւ տարածաշրջանային քաղաքականության բաժնի տնօրեն Վիկտոր Կոզլովը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուքրիան արդեն համաձայնեցրել են համաձայնագրի տեխնիկական պարամետրերն ու քննարկում են գործարքի ոչ տեխնիկական ասպեկտները։
Ապրիլի վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Թուրքիա С-400 համակարգերի մատակարարման սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։





























