ՀՀ կառավարության որոշմամբ Արմեն Գեւորգյանն ազատվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում:

Նշենք, որ Արմեն Գեւորգյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի մայիսին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ: