Մադրիդի ոստիկանությունը կալանավորել է երկու տղամարդու ու մի կնոջ, որոնք այգում բոլորի աչքի առաջ սեքսով էին զբաղվում մանկական խաղահրապարակի մոտ։

Ծնողների խոսքով խաղահրապարակից նրանք տեսանելի էին, հայտնում է indy100.com-ը։ Երբ  ոստիկանությունը ժամանել է, երեքն էլ արդեն քնած էին խաղահրապարակից ոչ հեռու։

Ավելի ուշ 18-ամյա կինն ու 19 եւ 29 տարեկան երկու տղամարդիկ կալանավորվել են։ Երեքն էլ թմրադեղերի ազդեցության տակ էին։