Ամերիկացիների մեծ մասը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ կաներ հրաժարվեր Twitter-ում անձնական հաշիվից օգտվելուց, այս մասին են վկայում Quinnipiac University-ի հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետեւյալ հարցին՝ «Ձեր կարծիքով Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում պե՞տք է շարունակի թվիթներ հրապարակել իր Twitter-ի անձնական հաշիվում, թե՞ ոչ»։ Մասնակիցների 61 տոկոսը պատասխանել է, որ նա չպետք է օգտվի իր անձնական հաշիվից, իսկ 32 տոկոսը կողմ է արտահայտվել։ Եւս 7 տոկոսը չի կողմնորոշվել իր պատասխանի հարցում։

Հեռախոսային հարցումը իրականացվել է հունիսի 22-ից 27-ը 1212 ամերիկացիների շրջանում։ Վիճակագրական սխալմունքը կազմում է 3․4 տոկոսային կետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։