Բրիտանական Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ սթերլինգ է շահել, որոշել է շարունակել իր աշխատանքը, որպես սուպերմարկետի գանձապահ, հայտնում է Daily Mirror-ը։
Շահումը ստանալուց հետո 50-ամյա Ամանդա Լյուիսը վճարել է հիպոտեկը, գնել է մեքենաներ իր երկու մեծահասակ երեխաների համար, նոր տուն՝ իր ու ամուսնու համար, նաեւ անշարժ գույք, որը կարելի է վարձակալության հանձնել։
Լյուիսը չի հեռացել սուպերմարկետից, որտեղ աշխատել է 15 տարի։ Նա ժամում 9 ֆունտ սթերլինգ է վաստակում, ինչը 1․5 ֆունտով է շատ նվազագույն աշխատավարձից։
Լյուիսի խոսքով գնորդներն ու գործընկերները հաճախ են խնդրում իրենց համար վիճակախաղի տոմս ընտրել այն հույսով, որ այդ տոմսն էլ կշահի։ Նրա ամուսինը, որը նույնպես շարունակում է աշխատել շահումից հետո, պատմում է, որ մարդիկ հաճախ են իրեն ասում․ «Դժվար է հավատալ, որ միլիոնատերը մեր զուգարանում սալիկներ է տեղադրում»։





























