«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին ազատելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գեւորգյանին լավ են վերաբերվում:
Դեռեւս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակած կադրը շարունակեց պաշտոնավարել նաեւ Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարությունյանի համար այլ չափորոշիչներ են գործում: Ըստ ամենայնի, աշխատակազմի նոր պետ կնշանակվի Հարությունյանի աջ ձեռք Նունե Խաչատրյանը:
Արմեն Գեւորգյանն Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գեւորգյանի եղբայրն է: Նա, ըստ տեղեկությունների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետեւ շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի եւ վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























