Չինաստանը Հարավ-Չինական ծովի կղզիներում նոր ռազմական օբյեկտներ է կառուցել, ինչը կարող է Պեկինի եւ Բեռլինի հարաբերություններում լարվածության սրման հանգեցնել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վերլուծական կենտրոնը։

Նշվում է, որ արբանյակով արված նոր լուսնակարներում Սփարթլի կղզիներում տեսանելի են ռմբապաստաններ, ինչպես նաեւ ռադարային եւ հաղորդակցական միջոցներ։

Հրե Խաչ կղզում Չինաստանը չորս նոր ռմբապաստան է կառուցել։ Երկու այլ արհեստական կղզիներում՝ Միսչիֆում եւ Սուբիում արդեն 8 ռմբապաստան է կառուցվել։