Ինդոնեզիայի ոստիկանությունը առգրավել է ԻՊ-ի քարոզչությամբ հարյուրավոր գրքեր։ Ոստիկանությունում համարում են, որ դրանցից մի քանիսը երեխաներն էին օգտագործում։ Գրքերն առգրավվել են ԻՊ-ին անդամակցության մեջ կասկածվողի տանը, փոխանցում է Reuters-ը։

Նոութբուքերի բոլոր գլխավոր էջերին գրություն կար․ «Դու պարտավոր ես գնալ պատերազմի»։ Ինդոնեզիայի իշխանությունները համարում են, որ երկրում կան ԻՊ-ի հազարավոր կողմնակիցներ, ինչի կապակցությամբ էլ անհանգստացած են Հարավ- արեւելյան Ասիայում ամրապնդվելու ԻՊ-ի փորձերով՝ Մերձավոր արեւելքում նրանց դիրքերը կորցնելու ֆոնին։

Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ քննություն է իրականացվում ՝ բացահայտելու համար, թե որտեղ են տպագրվել այդ գրքերը։ Գրքերի շապիկին ԻՊ-ի առաջնորդ Աբու Բակր ալ- Բաղդադիի լուսանկարն է։