Հնարավոր է՝ անգլիացի նկարիչ Ջ. Մ. Ու. Թյորների նկարը 31,2 մլն դոլարով վաճառվի, հայտնում է AP–ն։
Sotheby's աճուրդի տունը նկարչի 1835 թվականի «Էրենբրեյթշթեյն» նկարը, որում ավերված ամրոց է պատկերված, վաճառքի կհանի հաջորդ շաբաթ։ Հույս ունեն նկարի դիմաց 18,7 մլն դոլարից մինչեւ 31,2 մլն ստանալ։
2014 թվականին Թյորների «Հռոմը Ավենտին լեռան գագաթից» նկարը վաճառել է 47 մլն դոլարով։





























