«Ժառանգություն» կուսակցությունը մեր աչքերի առջեւ թարմացում է ապրել։ Այս մասին հունիսի 30–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր պետություն պետք է ամեն տարի թարմանա։ Նրա հավաստիացմամբ՝ «Ժառանգությունը» թարմացման հերթական փուլում է։ «Ես անմնացորդ սիրում եմ Զարուհի Փոստանջյանին եւ Անահիտ Բախշյանին (նրանք հեռացել են կուսակցության շարքերից – խմբ.)։ Հույս ունեմ, որ «Ժառանգությունը» եւ նրանք միեւնույն պայքարն են վարում»,– ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որի կազմում «Ժառանգություն» կուսակցությունը ապրիլի 2–ին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, շռնդալից տապալվեց՝ չկարողանալով հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը։




























