Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն որոշել է Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնին անհատույց տրամադրել գույք։ Խոսք է գնում 3 ավտոմեքենաների, մոտ 70 համակարգիչների եւ այլ տեխնիկայի մասին (տպիչներ, մոնիտորներ, անխափան սնուցման սարքեր):

Գույքի մի մասը նոր է՝ համարյա չօգտագործված, մյուս մասը` 2006-2007 թվականների արտադրության։ Այսպես՝ ավտոմեքենաներից մեկը 2010 թ. արտադրության «Տոյոտա Կորոլա» է, մյուս երկուսը՝ 5-6 տարվա օգտագործված Ժիգուլիներ։ Համակարգիչներից 20-ը վերջին սերնդի արտադրություն են՝ Core2quad2.33/1333/, Intel  41 chipset,  HDD 320GB, RAM 2048MB, VGA 512MB, DVD-RW։ Մնացած համակարգիչները Pentium4 են: