Աֆղանստանի արեւելքում զորավարժությունների ժամանակ սահմանապահ ոստիկանի համազգեստ հագած մարդը սպանել է ՆԱՏՕ-ի 6 զինծառայողների:
ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «աֆղանական սահմանապահ ոստիկանի համազգեստ հագած մարդը երկրի արեւելքում կազմակերպված զորավարժությունների ժամանակ կրակ է բացել ՆԱՏՕ-ի զինծառայողների ուղղությամբ, որի հետեւանքով 6 մարդ զոհվել է»,- գրում է Rosbalt-ը:
Հայտնի է, որ կրակողը նույնպես սպանվել է: Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չէ:




























