Նյու Յորքում 19-ամյա պատանին, որոշելով փչել ավտոմեքենայի անիվները, 1 մլն դոլարի ջեքփոթ է շահել: Այս մասին հաղորդում է AP-ն:

Մինչ աշխատողները փչել են մեքենայի անիվները՝ Էնթոնի Յավրոնին խանութ է մտել ու 10 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Անսպասելիորեն հայտնաբերել է, որ ջեքփոթ է շահել:

Նշվում է, որ հարկերի վճարումից հետո Էնթոնին 661.800 դոլար կստանա: