Հուլիսի 4-ին նշվում է Դելֆին գերիների միջազգային օրը։
Այդ օրը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է կենդանիների իրավունքների պաշտպաններին, որոնք անթույլատրելի են համարում դելֆիններին ու մյուս ծովային կաթնասուններին ռազմական նպատակների համար գործածելը ու դրանց անազատության մեջ պահելը։
Բնության մեջ դելֆինները մեկ օրում հաղթահարում են 100 ու ավելի կմ ու կարող են խորասուզվել 200 մ եւ ավելին։ Ոչ մի դելֆինարիում չի կարող «գերիներին» նման հնարավորություններ տրամադրել։ Ուլտրաձայնը, որը արձակում է դելֆինը շարժվելիս, աղավաղվում է լողավազանի պայմաններում, ապակողմնարոշում նրան ու հսկայական վնաս հասցնում։ Քլորացված ջուրը վնասում է կենդանու մաշկն ու տեսողական օրգանները։ Արդյոունքում անազատության մեջ կենդանիներին պահելու հետեւանքով նրանց կյանքը 5-6 անգամ կրճատվում է։





























