Երեւան-Սեւան ավտոճանապարհին հուլիսի 2-ին վաղ առավոտյան ողբերգական վթարի հետեւանքով մահացած վարորդը Մարտունիի բնակիչ էր, զբաղվում էր առեւտրով:
NEWS.am-ի տեղեկություններով, 42-ամյա տղամարդն ամուսնացած էր, մանկահասակ երեխաներ ուներ:
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 2-ին ժամը 05:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Բախվել են ԶիԼ մակնիշի և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս բռնկվել է եւ վարորդը՝ 42-ամյա Ա.Գ.-ն տեղում մահացել է:



























