Հայաստանում բուհերի հումանիտար ֆակուլտետների շրջանավարտները չափից շատ են, իսկ ինժեներները՝ շատ քիչ։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում ունեցած ելույթում:
Նրա խոսքով՝ Հայաստանում բուհերի շրջանավարտների 70 տոկոսը հումանիտար ֆակուլտետներից են։ Սակայն մեզ պետք են շատ ինժեներներ, որպեսզի հետագայում կարողանա գործել ատոմակայանը, զարգանան նորարարական տեխնոլոգիաները, պահպանենք պաշտպանունակությունը։
Բացի այդ՝ աղքատության շեմը հատող բնակչության 35 տոկոսից բարձրագույն կրթություն է ստանում միայն 5 տոկոսը։ Բարձրագույն կրթություն է ստանում բնակչության 51 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում այդ ցուցանիշը տարեկան 60-67 տոկոս է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի համաձայն՝ 2030 թվականին պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունն ու բակալավրը, ըստ էության, կմիավորվեն։
«Մենք պետք է ընդլայնենք կրթությունն ու կենտրոնանանք տեխնիկական մասնագիտությունների ուղղությամբ»,- հավելեց նախարարը։





























