Ֆրանսիայում ձերբակալվել է տղամարդը, որը հարձակում էր ծրագրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վրա Բաստիլի գրավմանը օրը։ AP-ին, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, հաղորդում է, որ 23-ամյա տղամարդը մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ։
Նշվում է, որ ծրագրերն աղոտ էին եւ ոչ վերջնական։ Տղամարդը ձերբակալվել է Արժանտյոյ քաղաքում։ Նա ինքն է ոստիկանությանը հայտնել նախագահի կամ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա հարձակվելու մտադրությունների մասին՝ ազգայնական հայացքներ դրսեւորելով։ Ոստիկանությունում հաղորդել են, որ կասկածյալը միայնակ է գործել։





























