Երեւանում հուլիսի 3-ին կբացեն նոր ցանցի առաջին գրքի կրպակը։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
Ըստ որում՝ գաղափարի հեղինակը մասնավոր ներդրող է, եւ պետությունից չի պահանջվի նախագծի համար լրացուցիչ վճարել, հավելեց նա։ «Նման կրպակներ կբացվեն գրողների անունները կրող փողոցներում՝ նրանց անուններով բացված գրքերի տեսքով։ Այնտեղ կվաճառվեն միայն գրքեր եւ թանգարանների ու թատրոնների էլեկտրոնային տոմսեր։ Առաջինը, բայց ոչ վերջինը, կլինի Ավետիք Իսահակյանը։ Նրա գիրքն էլ այսօր կբացվի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում»,- նշեց Ամիրյանը։





























