Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի զինյալները 9 մարդու են սպանել: Ըստ Reuters-ի՝ ահաբեկիչները հուլիսի 3-ի գիշերը հարձակվել են Նգալեւա գյուղի վրա:

Ահաբեկիչները սպանել են տեղի 9 բնակիչների, նաեւ շուրջ 40 կանանց ու երեխաների առեւանգել:

Նշենք, որ «Բոկո Հարամը» հավատարմություն է հայտնել «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորմանը: