Հուլիսի 29-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող հանրապետական շաբաթօրյակները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին հանձնարարել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում կազմակերպել եւ անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:
Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ներգրավել նաեւ շահագրգիռ կառույցներին եւ մասնավոր հատվածին, անհրաժեշտության դեպքում մասնակիցներին տրամադրել նաեւ համապատասխան պարագաներ:





























