Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Թուրքիայի նախագահների, ինչպես նաեւ Ճապոնիայի վարչապետի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ նշված առաջնորդների հետ հանդիպումներն ընդլայնված կլինեն, բայց Պուտինը նաեւ «ոտքի վրա» մի քանի հանդիպում կունենա: Ռուսաստանի նախագահը Համբուրգում կհանդիպի նաեւ Մեքսիկայի եւ ՀԱՀ-ի նախագահների, Ավստրալիայի վարչապետի հետ: