Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնկալում է, որ G20 գագաթնաժողովում երկրների առաջնորդները համաձայնության կհասնեն՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով, բայց չի բացառում տարաձայնություններ այլ հարցերի շուրջ, փոխանցում է Reuters-ը։

«Ես չեմ կարծում, թե վերջում մենք միասնական դիրքորոշում կունենանք բոլոր հարցերի շուրջ, բայց դա կլինի ողջամիտ ու ազնիվ զրույց ՝ միջազգային դիվանագիտության բոլոր հարցերի շուրջ», ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Մերկելը նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որոշ հարցերի շուրջ բախվել է այլ խնդիրների։ «Մենք գիտենք ամերիկյան կառավարության մոտեցումների մասին ու ես չեմ կարծում, թե այդ դիրքորոշումները կփոխվեն Համբուրգ երկօրյա այցելության արդյունքում»։