Էգեյան ծովում Հռոդոս կղզու մերձակայքում հունական առափնյա անվտանգության ուժերը կրակ են բացել թուրքական դրոշի ներքո նավարկող բեռնանավի ուղղությամբ։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ դեռեւս հայտնի չէ, թե հունական առափնյա անվտանգության ուժերն ինչու են կրակ բացել։
Նշվում է, որ թուրքական բեռնանավի վրա 36 փամփուշտի տեղեր են մնացել։





























