Անհրաժեշտ է մեկ երրորդով կրճատել խորհրդարանի պատգամավորների թիվը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Վերսալում՝ երկրի խորհրդարանի երկու պալատների հանդիսավոր նիստի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքական ժամանակը հիմա Ֆրանսիայում շատ դանդաղ է առաջ գնում։ Անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը գործի արագ, ինչը թույլ կտա ավելի արագ օրենքներն անցկացնել երկու պալատներով։ Համարում եմ , որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել մի քայլ, որին վաղուց կողմ են արտահայտվում շատ ֆրանսիացիներ ՝ կրճատել պատգամավորների թիվը։ «Նվազ բազմաքանակ, բայց աշխատանքի ավելի ուժեղացված մեխանիզմներով խորհրդարանն ունակ կլինի ավելի արագ ու լավ գործել։ Հենց այդ պատճառով էլ ես առաջարկում եմ մեկ երրորդով կրճատել պատգամավորների թիվը։ Վստահ եմ, որ այս քայլը դրական կանդրադառնա խորհրդարանի աշխատանքի վրա»,- նշել է Մակրոնը։
Հիմա խորհրդարանի ստորին պալատը, Ազգային ժողովը, ունի 577 պատգամավոր։ Սենատում 348 պատգամավոր կա։





























