Մեքսիկայի մարդաբանության ու պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցները հայտնաբերել են աշտարակ, որը կառուցված է տղամարդկանց, կանանց ու երեխաների գանգերից։ Որոնումների համար գիտնականները ավելի քան երկու տարի են ծախսել, նրանց հայտնագործությունը նոր գիտելիքներ է բացահայտում ացտեկների մշակույթի մասին, հայտնում է Reuters-ը։
Մեխիկոյում ավելի քան 650 գանգ են գտել, Թեմփլո Մայոր հին տաճարից ոչ հեռու, որը հայտնի է որպես ացտեկյան արեւի ու պատերազմի Ուիցիլոպոչտլի աստծու բուրգ։ Այդ գանգերից կառուցվել էին վեց մետր տրամագծով կառույցներ։
Մարդկային աճյուններից պատրաստված աշտարակի մասին առասպելը մի քանի հարյուրամյակ սարսափեցնում էր մեքսիկացիներին, բայց դրա գոյության մասին ապացույցներ առայսօր չկային։





























