Ստիպված ենք խոստովանել, որ Հայաստանում բնական ջրի կորուստները 55 տոկոս են կազմում։ Այս մասին հուլիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ գլխավոր ջրանցքներում կորուստները չպետք է գերազանցեն 26 տոկոսը, երկրորդականներում՝ 30 տոկոսը, իսկ ներտնտեսականներում՝ 46 տոկոսը։ Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի կասկադի դերիվացիոն ջրանցքներում կորուստները կազմում են 12-18 տոկոս՝ կախված եղանակից ու ջրի քանակությունից։





























