Հուլիսի 3-ին, ժամը 21.20-ին,  «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնամասում բախվել է ծառի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 29 կմ-ին բախվել է ծառերին, ինչի հետեւանքով 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: