Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր՝ հունիսի 4-ին, տարեց կինը դժբախտ պատահարի զոհ է դարձել: NEWS.am-ի հետ զրույցում Կողբի գյուղապետարանի քարտուղար Արմեն Ղուլիջանյանը նշեց, որ այսօր առավոտյան 96-ամյա Իսկուհի Հարությունյանը այգում վառել է չոր ցախերը, պատահաբаր ընկել է կրակի մեջ ու մահացել:

«Հարեւանի աղջիկը ծուխ է տեսել, մինչեւ մոտեցել է՝ մահացած է եղել կինը: Թե ոնց է եղել՝ կպարզի քննությունը, այս պահին այլ մանրամասներ չունենք»,-ասաց նա:

Արմեն Ղուլիջանյանը նշեց, որ 96-ամյա կինը բնակվելիս է եղել մենակ: