Կառավարությունը, չտիրապետելով գնահատման մեխանիզմներին, Ամուլսարի հանքերի ոչ մի իրատեսական գնահատում չի կատարել եւ որոշում է ընդունել առանց դա հաշվի առնելու: Այս մասին հուլիսի 4-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնության պաշտպանության հայկական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը:
Նրա խոսքով` պետական բյուջե լցվող միջոցները իշխանությունների համար էլ ավելի մեծ կարեւորություն ունեն, քան բնապահպանական այն վնասը, որ հասցվում է հանքերում կատարվող աշխատանքների հետեւանքով: Բնապահպանական ակտիվիստի կարծիքով` նման մոտեցումը սխալ է: «Եթե Հայաստանը սկսի գնահատում կատարել` բնապահպանական վնասի գնահատման մեխանիզմները հաշվի առնելով, ապա Քաջարանի հանքից բացի, մյուսները չեն օգտագործվի: Քանի որ կապացուցվի պատճառած բնապահպանական վնասի բարձր մակարդակի պատճառով դրանց հետագա գործունեության տնտեսական աննպատակահարմարությունը»,- նշեց Գալստյանը:





























