ԱՄՆ-ն կարող է զորքեր ուղարկել Կորեական թերաղզի՝ որպես պատասխան միջոցառում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը։
CNN-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «համաչափ պատասխան» տալ Փհենյանի գործողություններին։
Աղբյուրի համաձայն՝ նման պատասխանի տարբերակներից մեկը կարող է լինել Կորեական թերակղզում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելը, ինչը ենթադրում է Կորեական թերակղզի զորքեր ուղարկել, ինքնաթիռներ եւ նավեր տեղափոխել։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցների Հյուսիսային Կորեայի մեծացող սպառնալիքից։
ԱՄՆ պետքարտուղարը միջազգային հանրությանը Հյուսիսային Կորեայի «գլոբալ սպառնալիքի» դեմ «գոլբալ գործողությունների» կոչ է արել։
Փորձագետ Ադամ Մաունթին վկայակոչելով՝ Express-ը գրում է, որ Թրամփի՝ Հյուսիսային Կորեային պատասխանի լավ տարբերակները շատ չեն. «Իսկապես դա բարդ հարց է։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը զգում է, որ փակուղու առջեւ է հայտնվել եւ պատերազմից բացի այլ տարբերակ չունի»։





























