Համբուրգում G20 գագաթնաժողովի նախօրեին բունդեսվերի թիմը, փորձում է քաղաքում տեղակայված զինծառայողներին ապահովագրել հակագլոբալիստների եւ G20 գագաթնաժողովի մյուս հակառակորդների բռնության պոռթկումներից։ Այդ կապակցությամբ հուլիսի 5-9-ը Համբուրգում եւ դրա մատույցներում գտնվող զինծառայողներին զորամասերից դուրս արգելված է համազգեստ կրելը։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Spiegel Online-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ համազգեստով զինվորները, որոնք G20 գագաթնաժողովի հակառակորդների բողոքի ակցիաների ժամանակ գտնվել են Համբուրգում, կարող են հայտնվել ագրեսիվ տրամարդված բողոքի ակցիաների մասնակիցների հարձակումների թիրախում։
Բացի այդ, ձախարմատական հակագլոբալիստների թիրախում կարող են հայտնվել նաեւ կայազորներն ու ռազմաբազաները, որտեղ գտնվում են զինծառայողները։ Մեծ է հավանականությունը, որ այդ օբյեկտները կարող են փորձել շրջափակել կամ դրանց առջեւ տարերային հանրահավաքներ անցկացնել։





























