Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դժվարանում է ասել՝ 2018 թվականից հետո կլինի կառավարության կազմում, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե եթե նշանակեն՝ կշարունակի։
«Ես հանրային ծառայող եմ, ինձ նշանակել են նախարար, եթե նշանակեն՝ կաշխատեմ։ Ես լինելու եմ այնքան, ինչքան իմ պահանջարկը լինելու է»։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Կարեն Կարապետյանի կադրերը պահանջարկ չեն ունենա, եթե Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը, Առաքելյանը պատասխանեց. «Ես այդպիսի կարծիք չգիտեմ, դրանք ուղղակի խոսակցություններ են, ես նշանակվել եմ Կարեն Կարապետյանի առաջարկով եւ նախագահի հաստատումով»։





























