Հայաստանում պատիժ կրելուն խոչընդոտող հիվանդությունները կհամապատասխանեցվեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին։ Հուլիսի 6-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց 2006 թվականի մայիսի 26-ին գործադիր մարմնի որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը։
Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդհանուր նպատակը կանխատեսելիություն, արդյունավետություն ապահովելն է եւ պատիժ կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով տառապող անձանց պատժի կրումից ազատելու ընթացակարգում ներքին հակասությունները բացառելը:





























