Հայաստանին դժվար տրվեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ «Հայաստանի Հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ իր ելույթում։
Այդ կապակցությամբ՝ նա մատնանշել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարծում էր, որ կարող է զուգադրել երկու գործընթացները, սակայն Եվրոպայի որոշ շրջանակում դրան հուզական արձագանքեցին եւ «կամ, կամ» հարցը դրեցին։
«Մենք այս ուղին ընտրեցինք։ Եվ, ի ուրախություն մեզ, պարզվեց, որ «կամ, կամ» բանաձեւը ժամանակի ընթացքում մղվեց երկրորդ պլան»,- նկատեց Մանուկյանը՝ հավելելով, որ Եվրոպայի հետ հարաբերությունները եւս բարելավվում են։
Խոսելով կազմակերպության զարգացման հեռանկարների մասին՝ Մանուկյանը տնտեսկաան հարաբերությունների հետ մեկտեղ նշեց համախմբվածության հարթակի կարեւորությունը։ Հակառակ պարագայում, եթե հարաբերությունները զուտ տնտեսական են, կգործի «ավելի շատ պոկելու» սկզբունքը։ Նրա կարծիքով՝ ապագա փաստաթղթում ինքնիշխանության հարցերը ավելի մեծ նշանակություն պետք է ունենան, քան ԵՄ-ում։
«Չնայած տարբեր մշակույթներին ու կրոններին, մեր ժողովուրդներն ընդհանուր ապագա ունեն»,- եզրափակեց Մանուկյանը։




























