ԱՄՆ-ն համաձայնել է Լեհաստանին Patriot ՀՀՊ համակարգեր վաճառել։ Համապատասխան հուշագիրը կողմերը ստորագրել են Վարշավայում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը։

«Այսօր հուշագիր ստորագրվեց, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը համաձայնել է Լեհաստանի Patriot ՀՀՊ համակարգ վաճառել», - ասել է Մացերեւիչը՝ հավելեով, որ ուրախ է հայտնել այդ մասին ԱՄՆ-ի նախագահի՝ Լեհաստան այցելելու օրը։

Մարտին Լեհաստանը հայտարարել էր որ ծրագրում է մինչեւ 7,6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի համաձայնագիր ստորագրել ամերիկյան Raytheon ընկերության հետ՝ տարեվերջին Patriot 8 հակահրթիռային համակարգ գնելու վերաբերյալ։