Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը դժգոհ է ձեռներեցների առաջարկություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասու մարմինների պասիվ արձագանքից։

Երեւանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ Ղազարյանը մատնանշեց ՌԴ իշխանությունների կողմից ԵՏՄ-ին ուղղված պահանջների իրագործման, ինչպես նաեւ կրկնակի հարկման խնդիրները, Նովոռոսիսկի եւ Վերին Լարսի մաքսայինի գործունեությունը։

Նրա խոսքով՝ իրավասու մարմինները պետք է ավելի արդյունավետ աշխատեն, իսկ առաջարկությունները հաշվի առնեն՝ պարզապես լսելու փոխարեն։ «Դրանք ծագում են իրական բիզնեսից»,- հիշեցրեց Ղազարյանը։

Արսեն Ղազարյանը, միաժամանակ, նշեց, որ ԵՏՄ-ն հեռանկարային կառույց է, ինչի մասին վկայում են թվերը։