Հայաստանի իշխանությունը կլուծի զոհված եւ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին բարելավվել են նման 68 ընտանիքների բնակարանային պայմանները:





























