Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն կարճ ժամանակ է մնացել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի կազմում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը Պետրոս Շիրինօղլուն անձամբ գրել է  Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք. Բեքչյանին՝ նշելով, որ նախաձեռնող խմբում ընդգրկվելն ինչքան էլ իր համար պատվավոր լինի, ինքը խիստ զբաղված է հայ համայնքի խնդիրների լուծմամբ, եւ կարծում է, որ չի կարող կատարել իր պարտականությունները։

Նշենք, որ օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքարանում կայացած ժողովի ժամանակ ստեղծվել է պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբ, որի մեջ ընդգրկվել էր նաեւ Պետրոս Շիրինօղլուն։