Հայաստանի կառավարությունը 12 մլն դրամ կհատկացնի «Լավագույն սպորտային ընտանիք» մրցույթի 3-րդ փուլի անցկացման համար։ Հուլիսի 6-ի կայացած հերթական նիստում գործադիր մարմինը հավանության արժանացրեց Հայաստանի մարզային վարչակազմերին գումար հատկացնելու որոշումը եւ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին նախարարների կաբինետի որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը։
Այն ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ «Ծաղկաձորում կայանալիք «Լավագույն սպորտային ընտանիք» մրցույթի ֆինանսավորման համար»,- հստակեցրեց նախարարը։
Հայաստանի նախագահի որոշմամբ ֆիզկուլտուրայի եւ սպորտի ոլորտում սահմանվել է «Լավագույն սպորտային ընտանիք» մրցանակը։ Մրցանակը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից։ «Լավագույն սպորտային ընտանիք» մրցույթի եզրափակիչ՝ 3-րդ փուլի անցկացման համար Հայաստանի կառավարության պահուստային հիմնադրամից եւս 12 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտություն ծագեց՝ մարզահագուստ ձեռք բերելու նպատակով։ Յուրաքանչյուր ոլորտի նախատեսվում է 1.2 մլն դրամ հատկացնել։





























