Նիդեռլանդների կառավարությունը թույլ չի տա Թուրքիայի փոխվարչապետ Թուրղուլ Թյուրքեշին երկիր մուտք գործել՝ անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար, փոխանցում է Reuters-ը։
Նիդեռլանդների ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Թյուրքեշի կամ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությունն անցանկալի է՝ «երկու երկրների ընթացիկ հարաբերությունների հետ կապված»։
Հիշեցնենք, որ Հոլանդիայում ընտրություններից ոչ շատ առաջ՝ այս տարվա մարտին, երկրի կառավարությունն արգելելց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ թուրքական համայնքի շրջանակում սահմանադրական բարեփոխումների վերաբվերյալ քարոզարշավի նպատակով։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարարը փորձել է մուտք գործել Նիդեռլանդներ եւ արտաքսվել։
Նիդեռնալդների ԱԳՆ-ի այսօրվա հաղորդագրությունում ասվում է, որ նշված որոշումը մարտի իրադարձությունների «բնական հետեւանքն է»։




























