Արագածոտնի մարզի Արագածավան գյուղը մեծ վնաս է կրել հունիսի 6-ին տեղացած կարկուտի հետեւանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը: Նա նշեց, որ տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները եւ խնձորի այգիները:

«Ավիրել է կարկուտը, ծառերի պտուղներն ամբողջությամբ վնասվել են,  հիմա դաշտում ենք, ուսումնասիրություններ ենք իրականցնում, ամբողջությամբ վնասված են պտուղներն ու հացահատիկը»,- ասաց գյուղապետը:

Բացի այդ, գյուղապետի խոսքով, կարկուտից հետո առաջացած սելավի հետեւանքով 4 երինջ է խեղդվել, իսկ 4-ը կորել են. «Սելավը մի քանի անուսուն է քշել տարել, չենք գտնում»:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Արագածավանում երկու անգամ է  կարկուտ տեղացել՝ կեսօրին եւ երեկոյան: