Ինչպես նվազագույն, այնպես էլ միջին աշխատավարձով Հայաստանն առաջ է անցնում հարեւան Ադրբեջանից: Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում 2016 թվականի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Ես սա որպես ցուցանիշ չեմ ասում, այլ որպես վիճակագրական փաստ: Մեր միջին աշխատավարձը բավական բարձր է: Նվազագույն աշխատավարձն օգտագործվում է որպես հիմք՝ որոշակի պաշտոնների դեպքում աշխատավարձի սահմանման համար: Իսկ միջին աշխատավարձը եկամուտների այն մակարդակն է, որն ունի մեր բնակչությունը»,- ասաց Ջավադյանը:
Նշենք, որ խոսքը դոլարային արտահայտությամբ համեմատության եւ այն պատկերի մասին է, որը ձեւավորվել է ադրբեջանական մանաթի արժեզրկման ֆոնին:





























