Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելությունը Լաս Վեգաս, երբ նա դեռ էկոնոմիկայի նախարարն էր: Այս մասին հաղորդում է AP-ն:
Դատախազության հայտարարության համաձայն՝ վարույթ է հարուցվել 2016 թվականին սպառողական տեխնիկայի ցուցադրությանը մասնակցելու համար ուղեւորության կազմակերպման հետ կապված կոռուպցիայի գործի հետաքննության շրջանակում: Ընկերությանը, որը կազմակերպել է այցը, կասկածում են առանց անհրաժեշտ փաստաթղթերի եւ գործընթացների անցկացված մրցույթում հաղթելու մեջ:





























